ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվում է 21-ամյա Իվան Բոսխոմջիևը

Գյումրիում ռուս զինծառայողի սպանության մեջ կասկածվում է 21-ամյա Իվան Բոսխոմջիևը
16.06.2015 | 12:44

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում հունիսի 15-ին հայտնաբերված ռուս զինծառայող Իվան Նովիկովի սպանության մեջ կասկածվող զինծառայողը Իվան Բոսխոմջիևն է, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Իվան Բոսխոմջիևը 21 տարեկան է, ՌԴ Աստրախանի շրջանից: Ըստ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայության, նա պայմանագրային զինծառայող է և սկսել է խոստովանական ցուցմունքներ տալ:

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ